Օդեսայի մարզում վերջին մի քանի օրերին մի քանի տասնյակ դելֆինների մարմիններ են ափ նետվել: Այս մասին Facebook-ում գրել է Կիլիյայի շրջանային խորհրդի ղեկավար Պավել Բոյչենկոն:
Նրա խոսքով՝ կենդանիները զոհվում են «որսագողերի ամենաթողության» արդյունքում: Դելֆիններն այլ ձկների համար նախատեսված ցանցն են ընկնում, խեղդվում, իսկ հետո, Բոյչենկոյի հավաստմամբ, պարզապես նրանց ծովն են նետում:
Շրջանի ղեկավարը մտադիր է դիմել դատախազություն եւ ոստիկանություն:






























