Ամերիկյան Ալաբամա նահանգի Ֆենիքս Սիթիում երեկույթի ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով 12 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WTVM հեռուստաալիքը:

Քաղաքի ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վիրավոր տղամարդու են գտել, որին հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ բուժհաստատություն է դիմել եւս 11 տուժած: