Գիտնականները պարզել են, որ ահաբեկիչներին միայն արդյունքն է հետաքրքրում եւ նրանք համարում են, որ «նպատակն արդարացնում է միջոցները»։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behavior պարբերականում։
Հետազտության շրջանակում գիտնականներն աշխատել են աղմակահարույց ահաբեկչությունների համար դատապարտված 66 ահաբեկչի հետ։ Գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ ահաբեկիչներն այլոց գործողությունները գնահատում են ըստ արդյունքների։ Այնինչ օրենքի հետ խնդիր չունեցող մարդիկ դատում են մտադրություններից ելնելով։ Ահաբեկիչները նաեւ աչքի են ընկնում ագրեսիայի բարձր մակարդակով եւ շատ հազվադեպ են հասկանում մարդկանց հույզերը։





























