Մոսկվայում 6 մարդ փոթորկի զոհ է դարձել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

«ՏԱՍՍ»-ը եւս հաղորդում է փոթորկի հետեւանքով առնվազն 4 զոհի մասին։ Ավելի վաղ այդ գործակալության զրուցակիցները հայտնել են երկու զոհի մասին։

Գործակալության արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել էր նաեւ երեք զոհի մասին։

Մայիսի 29-ի ցերեկը Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում ամպրոպ է որոտացել, որին ուղեկցել են հորդառատ անձրեւն ու ուժգին քամին։ Նշվում է բազմաթիվ տապալված ծառերի մասին։

Երկաթգծին ընկած ծառի պատճառով դեպի Ֆեիլեւսկ եւ «Վնուկովո» օդանավակայան տեղաշարժի հետ կապված խնդիրներ են ծագել։ Հայտնի է նաեւ Մոսկվայի կենտրոնական օղակում երթեւեկության կանգի մասին։