Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է իր մանդատից: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել մերձկուսակցական աղբյուրներից:
Կուսակցությունում ոչ հերքում, ոչ հաստատում են նորությունը: Մինչ այդ Ր.Հովհաննիսյանը հրաժարվել էր կուսակցության ղեկավարի եւ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոններից: Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվել է նաեւ մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող եւ օրերս իրավապահներին հանձնված ու ստորագրությամբ ազատ արձակված Խաչատուր Սուքիասյանը:




























