Անցած հանգստյան օրերին Տաշքենդից ոչ հեռու՝ լեռներում աղետի է ենթարկվել Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեսպանատնից հաստատել են, որ դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է իրենց աշխատակիցը: «Դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը զոհվել է Չիմգանում՝ պարապլանով թռիչքի ժամանակ: Նա Ֆրանսիայի քաղաքացի է»,- հայտնել են դեսպանատնից:
Զոհվածի մարմինը դեռ Տաշքենդում է, քննարկվում է այն հայրենիք տեղափոխելու հարցը:
Դեսպանատունն իր էջում ցավակցություն է հայտնել մայոր Ֆրանսիս Դելեգայի մահվան կապակցությամբ:





























