«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը տեղյակ չէ, որ ընդգրկվել է Ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովում:

Լրագրողների հարցին՝ ճիշտ են տեղեկությունները, որ լինելու է այդ հանձնաժողովի փոխնախագահը, Արգամ Աբրահամյանը պատասխանել է՝ դեռ ոչինչ հայտնի չէ: Նա նշել է, որ հայտնի չէ իր՝ հանձնաժողովի անդամ լինելու հանգամանքը, մինչդեռ Ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն իսկ նա ընդգրկված չէ այդ հանձնաժողովում:

Ավելի ուշ լրագրողներին Արգամ Աբրահամյանը տեղեկացրել է, որ թյուրիմացություն է եղել եւ ինքն ամենայն հավանականությամբ լինելու է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում: