Մենք խորհրդարանական հանրապետություն դարձանք, իսկ կառավարությունը շարունակում է մեզ պայմաններ թելադրել: Մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն արտահերթ նիստ է նախաձեռնել, եւ հիմա էլ որոշում է, թե ինչ նախագծեր պետք է քննարկվեն, եւ նույնիսկ շեշտում է, որ հարկավոր է դրանք շտապ քննարկել:

«Ստացվում է, որ պատգամավորները կրկին առանց ձայնի իրավունքի մնացին: Սա պարզապես անընդունելի է»,- ասաց Փաշինյանը: