Դատավորներին դալաններում են բռնում՝ իբր թե կաշառքների համար, իսկ իրենց աշխատասենյակներում նրանք 10 անգամ ավելի են վերցնում։ Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանն այս մասին ասաց դատախազներին ու քննիչներին երկրին ծառայած տարիների համար բարձրացված կենսաթոշակը երկարաձգելու օրենքի քննարկումների ժամանակ («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը)։ Նախկինում 20-ամյա կենսաթոշակ հատկացվում էր նրանց, ովքեր աշխատանքից կհեռանային մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը։ Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչեւ 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։

Զոհրաբյանը նկատել է, որ դատախազներին բարձր աշխատավարձեր ու կենսաթոշակներ են սահմանվում միայն մեկ ՝ նրանց իշխանությունից անկախ դարձնելու եւ կաշառքներ չվերցնելու նպատակով։ «Այդ պարագայում, ներկայացրեք կոռուպցիոն գործերի վիճակագրությունը։ Թե չէ, իբր թե ինչ-որ դատախազի են բռնում հազարավոր դոլարներով։ Իսկ ուշադրություն դարձրեք, թե որքան են նրանք վերցնում իրեցն աշխատասենյակներում», - ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Ի պատասխան Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ կոնկրետ այս օրինագծի նպատակը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, այլ բարձր կնեսաթոշակ ստանալու իրավունքի երկարաձգումը։ «Նման կերպ դատախազներն ու քննիչները ժամանակից շուտ թոշակի չեն անցնի՝ ապագայում դրանից չզրվելու համար։ Նրանք կշարունակեն աշխատել՝ իրենց փորձը ծառայեցնելով իրավապահ համակարգին»,-վստահեցրել է նա։