Հարավաֆրիկյան Պրետորիա քաղաքում տիրուհուն կոբրայից փրկելով՝ շունը սատկել է։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով  Daily Mirror-ը։

Սփայք մականունով յորքշիրյան թերյերը նկատել է դեպի տիրուհին սողացող օձին ու հարձակվել նրա վրա։ Նրան հաջողվել է սպանել կոբրային, սակայն օձը հասցրել է  խայթել շան պոչը։ Նա նաեւ խայթել է կնոջ մեկ այլ շնիկի թաթը։ Մեկ ժամում երկու շներն էլ սատկել են։

«Ես այնքան մոտ էի օձին։ Կարծում եմ՝ եթե Սփայքը չցատկեր նրա վրա եւ նրա պարանոցից չբռներ, նա կարող էր խայթել ինձ»,-ասել է շան տիրուհին։