Ավստրալիայի հարավում թեթեւ շարժիչով օդանավի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sky News Australia-ն:

Որոնողական գործողության արդյունքում օդանավի բեկորները գտել են Ռենմարկի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Օդաչուն թռիչքից կարճ ժամանակ անց կարգավարին տագնապի ազդանշան է ուղարկել: Ոստիկանությունը հաստատել է, որ օդանավում երեք մարդ է եղել, այդ թվում՝ օդաչուն: