Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, որը համագործակցում էր «Ազատություն» ռադիոկայանի հետ։

contact.az-ի փոխանցմամբ, երեկ  նա հրաժեշտ է տվել ընկերոջը, ասելով, որ տուն է գնում ու այդ ժամանակվանից նրա մասին տեղեկություն չկա։

Մուխտարլին երեք տարի առաջ էր մեկնել Արդբեջանից ՀԿ-ների նկատմամբ ճնշումների ու «Ազատություն» ռադիոկայանի փակման պատճառով։

Թբիլիսիում նա բողոքի ակցիաներ էր անցկացնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ, վերջերս էլ գրել էր Վրաստանում ադրբեջանցի ակտիվիստների հետապնդումների մասին։

Լրագրողի մտերիմները դիմել են ոստիկանություն։ Վրաստանի պաշտոնական մարմինները դեռ չեն մեկնաբանում այս թեման։