Հաշվետվություն կպահանջեմ ԱԳՆ եւ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ղեկավարներից, որոնք ռուս դիվանագետների արտաքսման հրամանն են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ հաղորդելով, որ չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգ կմեկնի, որտեղ կմասնակցի տնտեսական ֆորումին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել անվտանգության բարձրագույն խորհուրդ գումարել, որտեղ մանրամասն հաշվետվություն կպահանջեմ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ու ԱԳՆ ղեկավարներից», -ասել է Դոդոնը։

Դոդոնի խոսքով՝ նրանց գործողությունները սպառնալիքի ներքո են դրել Մոլդովայի անվտանգությունը։ «Տրամաբանական կլինի նրանց հրաժարական տալը»,-կարծում է  Դոդոնը։