Դեռ վաղ է խոսել քաղաքապետարանում կադրային փոփոխությունների մասին, իսկ իմ տեղակալներից եւ թիմի աշխատանքից շատ հոգ եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, երկրորդ գումարման ավագանու վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի 70 տոկոսից ավելի ձայն ստանալը բացատրեց նրանով, որ իրենց նախընտրական ծրագրերն ու անելիքները հստակ էին, բացի այդ, երեւանցին ակնկալիք ունի այն թիմից, որը աշխատել է եւ գիտի իր խնդիրներն ու իր դարդուցավը:
Անդրադառնալով Երեւանի քաղաքային տրանսպորտի բարեփոխումներին, քաղաքապետն ասաց. «Մենք գնում ենք բարեփոխումների քաղաքային տրանսպորտի ուղղությամբ: Սպասում ենք խորհրդատուի վերջնական ամփոփմանը: Ինչպես հայտարարել էինք, հունիսի վերջին պատրաստ կլինի: Մեծ հանրային քննարկում ենք իրականացնելու եւ խնդրելու ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որ միասնական այդ լուծումը տանք, բարեփոխումը միասին անցնենք»: Տարոն Մարգարյանը չցանկացած բացել փակագծերը եւ նշել, թե արդյոք այդ բարեփոխումների արդյունքում տրանսպորտի գինը կբարձրանա:





























