Հուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի ուղեկցությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Դեմետրիս Խրիստոֆիասի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները:
Կիպրոսի նախագահը եւ նրա տիկինը այցելելու են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























