Լիվերպուլում՝ հանգուցյալ Ջոն Լենոնի երբեմնի տանը, երեք մարդու են սպանել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Independent-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին, ուշ երեկոյան։ Կնոջ եւ երկու երեխաների մարմինները պատահաբար են գտել։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել գազի արտահոսքի մասին հաղորդագրություն ստանալուց հետո։

Քրեական գործի շրջանակում ձերբակալվել է տեղի բնակիչը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։