Ֆրանսուհին առնվազն 7 տարի սառեցնող խցիկում պահել է հանգուցյալ մոր մարմինը, որպեսզի շարունակի ստանալ նրա կենսաթոշակը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Info պորտալը։

Շուրջ 50 տարեկան կինը իրավապահներին ասել է, որ մոր մարմինը թաքցրել է այգու խորքում գտնվող սառեցնող խցիկում, որը մահացելէ  83 տարեկանում։ Պատճառը ամսական 2 հազար եվրո կազմող մոր կենսաթոշակը ստանալու ցանկությունն էր։

Նշվում է, որ տարեց ֆրանսուհին մահացել է 2010 թվականին, սակայն նրա մասին 2007 թվականից մտերիմներից ոչ ոք տեղեկություն չի ստացել։