Անհայտ հանգամանքներում մահացած 15-ամյա աղջկա ծնողները, իրավունք չունեն մտնել նրա Facebook-յան էջ։ Մայիսի 31-ին նման վճիռ է կայացրել Բեռլինի Գերագույն հողային դատարանը, փոխելով առաջին ատյանի դատարանի՝ մինչ այդ կայացված դատավճիռը։
Բեռլինցի աշակերտուհին, որի անունը չեն հայտնում, մահացել է 2012-ին՝ ընկնելով մետրոյի գնացքի տակ։ Նրա մայրը դստեր մահից հետո դիմել էր Facebook-ի ղեկավարությանը՝ խնդրելով մուտք տրամադրել աղջկա հաշիվ ու նրա նամակագրություն, հույս ունենալով այնտեղ որեւէ տեղեկություն գտնել հնարավոր ինքնասպանության պատճառների մասին։ Facebook-ի ղեկավարությունը մերժել էր՝ պատճառաբանելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով։
Facebook-ը ողջունելէ Գերագույն դատարանի դատավճիռը՝ միաժամանակ ցավակցելով աղջկա ծնողներին ու խոստանալով գտնել լուծում, որը «կօգնի նրա ընտանիքին ու միաժամանակ կպաշտպանի երրորդ անձանց անձնական տվյալները»։
Մինչդեռ առաջին ատյանի դատարանը աղջկա ծնողներին էր պաշտպանել՝ համարելով, որ Facebook-յան էջը նույնպիսի ժառանգություն է, ինչպիսին են հանգուցյալի նամակները կամ օրագրերը։ Հիմա ծնողները իրավունք ունեն բողոքարկել Հողային գերագույն դատարանի վճիռը՝ դիմելով Դաշնային գերագույն դատարանին։





























