Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է լրագրողներին այցելել Չեչնիա ու անկողմնակալ նյութեր գրել հանրապետության մասին։ Նաեւ նա կատակով խոստացել է, որ անկողմնակալ նյութերի հեղինակներին կարելի է iPhone 7 նվիրել, փոխանցում է RNS-ը։

«Մեր հանրապետությունում ամեն օր բաց դռների օր է։ Եկեք։ Գրեք ճշմարտությունը։ Բայց լրագրողները մի տեսակ այդքան էլ չեն ձգտում անկողմնակալության։ Քիչ է մնում մրցույթ կազմակերպես ՝ «Գրեք ճշմարտությունը՝ ստացեք այֆոն 7»,- գրել է Քադիրովը Telegram-ում։