Մայիսի 31-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի 31 LL 600, «Nissan march» մակնիշի 34 MN 494 եւ «Nissan X-Trail» մակնիշի 34 QO 600 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1995 թ. ծնված Ժ. Ա-ը, 1959 թ.՝ Կ. Ե-ը, 1984 թ.՝ Ա. Ե.-ը, 1992 թ.՝ Խ. Ե-ը եւ Վ. Ե-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Իջեւանի ԲԿ: Տուժածներ՝ 1977 թ. ծնված Ա. Խ.-ը եւ Ա. Ե.-ը տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ սահմանազատել տարածքը: