Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները հաշվարկել են, որ երեխաների 84%-ը համացանցում տարբեր սպառնալիքների է բախվում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ESET-ի մամուլի ծառայությունը:

Մասնագետները պարզել են, որ ամենատարածվածը բովանդակային վտանգներն են: Հարցվածների գրեթե 45%-ը դժգոհել է համացանցում «մեծահասակների» նյութերի հսկայական քանակությունից, որոնք երեխաները հեշտությամբ կարողանում են գտնել:

Բացի այդ՝ ծնողների 36%-ը հայտարարել է, որ իրենց երեխաները համակարգիչները վիրուսով են վարակել, նույնքան հարցվածներ էլ գումար են կորցրել, քանի որ փոքրիկ օգտատերերն օգտվել են վճարովի ծառայություններից ու բաժանորդագրություններից: