Զինվորական ծառայություն չանցած անձանց քրեական հետապնդման կասեցման օրենքը երկարաձգելը նպաստում է մինչև 27 տարեկանների արտահոսքին: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստում ՀՀ կառավարության նիստին այսօր ներկայացվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, դա լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերաբար երկարաձգելով ժամկետը՝ ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով՝ այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը: Նախարարն ընդգծել է, որ այս անգամ չեն առարկի, բայց նման քաղաքականությունը պետք է դադարեցնել հաջորդ տարվանից:
Վիգեն Սարգսյանը վարչապետին խնդրեց հանձնարարական հնչեցնել շահագրգիռ մարմիններին, որպեսզի գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով խուսափեն ծառայությունից:





























