2010-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու աճյունի հետազոտությունը ցույց է տվել, որ նրա դագաղում երկու այլ մարդկանց մարմինների հատվածներ են։ Այս մասին հայտնել է Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մարել Պասյոնեկը, փոխանցում է DW-ը։

Պասյոնեկի խոսքով, զոհվածների մարմինների արտաշիրիմման ընթացքի մասին պետք է ավելի քիչ իրազեկել հասարակությանը։ Բացի ամենայնից դա պայմանավորված է ազգականների արձագանքով, որոնց հետ բանակցությունները հետզհետե ավելի են բարդանում։

Նա նաեւ նշել է, որ աուտոպսիայի առաջին արդյունքները կհրապարակվեն հունիսին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն 2018-ի ապրիլին։ Լեհական դատախազությունը հույս ունի, որ փորձագետները «համալիր տեսակետի» կհանգեն ավիավթարում զոհվածների մահվան պատճառների մասին։