Փարիզը կշարունակի աշխատել Վաշինգտոնի հետ, բայց ոչ կլիմայի հարցով։ Այդ մասին ակնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 5 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում՝ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո, փոխանցում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Մակրոնը Թրամփին հայտնել է, որ Փարիզյան համաձայնագիրը չի կարող վերանայվել։ «Նախագահը հայտնել է, որ իրենք կարող են շարունակել բանակցել, բայց ոչ Փարիզյան համաձայնագրի շուրջ»,- ասել է աղբյուրը։





























