Չինաստանի Չունցին քաղաքում բացել են աշխարհի ամենաբարդ ու խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկը։ People's Daily Online պարբերականի փոխանցմամբ, այն բաղկացած է հինգ մակարդակներից ու 20 էստակադներից, որոնք ութ ուղղությունների են բաժանվում, հայտնում է Motor -ը։
Հանգույցի շինարարությունը սկսվել է 2009-ին ու ավարտվել միայն հիմա։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, վարորդները դժվարություններ չեն ունենա ճիշտ ուղղության ընտրության հարցում։
Նույնիսկ եթե վարորդը բաց թողնի անհրաժեշտ շրջադարձը, նա ստիպված կլինի ընդամենը 500 մետրից մինչեւ 1 կմ անցնել անհրաժեշտ շրջադարձը գտնելու ու ճիշտ երթուղի վերադառնալու համար։ Բացի դրանից հանգույցի վրա արդեն փորձարկվել են նավիգացիոն համակարգերը, որոնք ճիշտ են պատկերել բոլոր ուղղությունները։





























