ԱՄՆ Յուտա նահանգի գլխավոր դատախազի գրասենյակը դատարանին կոչ է արել մերժել տղամարդու հայցը, որը թույլատվություն է պահանջում իր նոութբուքի հետ ամուսնանալու համար, հայտնում է UPI-ն։

«Պորտատիվ համակարգչի կամ էլ մի քանի զուգընկերների հետ ամուսնությունները Սահմանադրությամբ պաշտպանված իրավունքներ չեն,- գրում է Յուտա նահանգի գլխավոր դատախազի օգնական Դեւիդ Վուլֆը դատարան ուղարկված փաստաթղթում,- Բացի դրանից նույնիսկ եթե այդպես չլիներ, եթե նրա համակարգչի 15 տարեկանը դեռ չի լրացել, Յուտայի օրենքներով նա չափից երիտասարդ է ամուսնության համար»։

Նախկին փաստաբան Քրիս Սեվյերը դատի է տվել Յուտայի նահանգապետ Հերի Հերմերտին, գլխավոր դատախազ Շոն Ռեյեսին ու շրջանային քարտուղար Բրայան Թոմփսոնին։ Նա պահանջում է օրինականացնել համակարգիչների հետ ամուսնությունները ու բազմակնությունը, պատճառաբանելով, որ մինչ այդ թույլատրվել են նույնասեռականների միջեւ ամուսնությունները։