Երեւանի Մաշտոցի պողոտայում այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 56-ամյա տղամարդ:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում Մաշտոցի պուրակի մոտ՝ Մալիբու սրճարանի տարածքում: Թե ինչ հանգամանքներում է տղամարդն այրվածքներ ստացել, դեռեւս պարզ չէ:
Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնից մեզ հայտնեցին, որ 56-ամյա տղամարդու վիճակը ծանր է: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:





























