Չինաստանի Գանչժոու քաղաքում 26-րդ հարկից ընկած կրիան կոտրել է մեքենան, հայտնում է Daily Mail-ը։
Մեքենայի սեփականատերը բողոքել է ոստիկանությանը, որ ինչ-որ մեկը կոտրել է Toyota Camry-ի ծածկը ու ջարդել դրա ետեւի ապակին։ Ժամանած իրավապահները ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են սատկած արեւելաեվրոպական կրիա։ Նրանք ենթադրել են, որ կրիան մեքենայի վրա է ընկել տան պատուհանից, որի կողքին մեքենան կայանած էր։
Ոստիկանները սկսել են ստուգել վերեւի հարկերի բնակիչներին ու շուտով գտել այն կնոջը, ում մոտից կրիա էր անհետացել։ Նա պատմել է, որ նախօրեին էր գնել կրիան ու թողել էր նրան խոհանոցում։ Տիրուհու կարծիքով կրիան կարող էր դուրս գալ պատշգամբ ու ընկնել պատշգամբի ճաղերի արանքից։
Ջարդված մեքենայի տերը պահանջել է փոխհատուցել վերանորոգման ծախսերը, բայց կինը հրաժարվել է վճարել։ «Ես մեղավոր չեմ,- ասել է նա,- Կրիան ինքն է ընկել»։ Ոստիկանները խորհուրդ է տվել վեճը լուծել իրավաբանական գործընթացների ճանապարհով։





























