Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գտնվող շաքարի գործարանում այսօր՝ հունիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքներում աշխատողներից մեկը մահացել է, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ:
Գյումրիի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 14:00-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Շ.Ղ.-ն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: 31-ամյա տղամարդը գտնվում է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում:
Մահացածը 40-ն անց տղամարդ է:
Նշենք, որ շաքարի գործարանը, ըստ տարածված տեղեկությունների, պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:





























