Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին խոստացել են, որ ընտրություններում Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում նա կպահպանի իր պաշտոնը, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին մոտ կանգնած երկու աղբյուրներ, հայտնում է Gazeta-ն։
Աղբյուրի խոսքով, Ջոնսոնին հասկացրել են, որ նա կպահպանի իր պաշտոնը ընտրությունների արդյունքների շրջանակում ցանկացած փոփոխությունների դեպքում։
Ընդ որում թերթը նշում է, որ նման երաշխիքներ են տրվել նախընտրական քարոզչության սկզբում, երբ ենթադրություններ կային, որ Ջոնսոնին թաքցնում են մամուլից ու տեսախցիկներից։
Աղբյուրները հավելել են, որ տեղյակ չեն, թե հատկապես ինչպես է նախարարին փոխանցվել պաշտոնը պահպանելու երաշխիքների մասին հաղորդագրությունը։ Բրիտանիայի ԱԳՆ–ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։
Խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում ծրագրված են հունիսի 8-ին։





























