Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի գլխավորած կուսակցությունների դաշինքը հաղթել է Լատվիայի մայրաքաղաքում կայացած ընտրություններում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Դաշինքը ստացել է քաղաքային դումայի 60 մանդատներից 32-ը:
Ընտրությունների արդյունքներով Ուշակովը հայտարարել է, որ իր գլխավոր քաղաքական ուժն ընտրողներին չի բաժանում ըստ ազգային եւ լեզվական պատկանելության:
«Մյուս կուսակցությունները, ակնհայտորեն քաղաքի զարգացման լիարժեք ծրագիր չունենալով, ազգային ծրագիր են ներկայացնում»,- նշել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Ուշակովը Ռիգայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:





























