Ոչ ոք չպետք է զենքով սնուցի Սիրիայի հակամարտությունը: Իսլամական պետության հիմնադիր Խոմեյնիի դամբարանում նրա մահվան տարելիցի առիթով կազմակերպված արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա դատապարտել է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի վրա գործադրվող ճնշումը:

«Եթե նրանք եւս 20 տարի շարունակեն նման գործողությունները, միեւնույն է, որեւէ արդյունքի չեն հասնի: Ավելին, իրագործած հանցագործությունների համար նրանք ստիպված կլինեն պատասխան տալ Բարձրյալի առջեւ»,- հավելել է Խամենեին:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա խնդիրը կարող է լուծվել միայն միջսիրիական բանակցությունների միջոցով: Ըստ Իրանի հոգեւոր առաջնորդի՝ «ոչ մի հարցում եւ ոչ մի հանգամանքներում պետք չէ վստահել ԱՄՆ-ին»: Այսօր, նրա խոսքով, դա հասկանում են նաեւ եվրոպական կառավարությունների ղեկավարները: