Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արաբական աշխարհի երկրների հետ Եվրամիության գոտում գործող շենգենյան համաձայնագրի նմանությամբ կառույց ստեղծելու օգտին:

Ելույթ ունենալով Լիբանանում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով, Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի վիզային ռեժիմը հանել է Սիրիայի, Լիբանանի, Լիբիայի եւ Հորդանանի համար:

«Եվրամիությունն ասում է Շենգեն: Ինչո՞ւ մենք չենք կարող նման բան անել: Մենք տարածաշրջանում մասշտաբային նպատակներ ունի: Մենք միայն տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն, բարգավաճում եւ կայունություն ենք ուզում: Թուրքիան հարեւանների հետ զրոյական խնդիրների քաղաքականություն է վարում եւ անկեղծորեն գործում այդ ուղղությամբ»,- նկատել է Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: