Հունիսի 8-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ իրար են բախվել «Toyota Probox» մակնիշի 34 ZL 743 (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ս.) եւ «Mercedes C» մակնիշի 24 LU 420 (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:25-ին, մարվել՝ 21:29-ին:
Ամբողջությամբ այրվել է «Toyota Probox» մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը, ուղեւոր՝ 1995 թ. ծնված Մ. Պ.-ը, «Toyota Probox» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ս.-ը, ուղեւորներ՝ 1995 թ. ծնված Մ. Դ.-ը, 1983 թ. ծնված Ս. Մ.-ը, 1972 թ. ծնված Ա. Մ.-ը եւ 1987 թ. ծնված Ա. Ղ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել վտանգավոր տարածքը։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը «Toyota Probox» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1992 թ. ծնված Ֆ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։





























