Իրաքի կառավարությունը կմերժի քրդական տարածաշրջանային իշխանությունների ցանկացած փորձ՝ միակողմանի կարգով անկախության հանքավե անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

«Ոչ մի կուսակացություն չի կարող ինքնուրույն որոշել Իրաքի ճակատագիրը։ Իրաքը ժողովրդավարական, դաշնային եւ ինքնիշխան պետություն է։ Իրաքի կողմից ցանկացած քայլ պետք է հիմնավորված լինի Սահմանադրությամբ», - հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Սաադ էլ-Հադիդը։

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանի իշխանությունները սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցակցնելու մասին որոշում են կայացրել։