Երեւանում այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Երեւանի Իսակովի պողոտայում բախվել են Lada Priora, Daewoo մակնիշի եւ Nissan մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով մահացել է Nissan-ի ուղեւորուհին։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բախումից հետո Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հարվածել հաստաբուն ծառին։

Ավտոմեքենաները տեղափոխվեցին Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։