Վանաձորում վերելակի հորանն ընկած աղջկան վիրահատությունից հետո տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ 14-ամյա Լուսինե Զ.-ի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ վիրահատել էին 14-ամյա Լուսինեի ազդրերը:
Նշենք, որ հորանն ընկնելու հետեւանքով երեխայի մոտ կար ցկոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն էր ընկել 14-ամյա Լուսինե Զ.-ն, որը ստացել է բազմակի վնասվածքներ:
Նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վ. Ա.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:





























