Երեւանի Հատիսն Իսրայելի Ռամլա քաղաքում Էլիտզուրի հետ անցկացրեց բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումը եւ կրեց չորրորդ պարտությունը: Էլիտզուրը հաղթեց խոշոր հաշվով` 79:61:

Հատիսը պարտվեց բոլոր հանդիպումներում: F խմբից պայքարը փլեյ օֆում կշարունակեն Նովոսիբիրսկի Դինամո-ԳՈւՎԴ-ն եւ Էլիտզուրը: