Մադրիդը թույլ չի տա Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել։ Euronews-ը հաղորդում է, որ Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինիգո Մենդես դե Վիգոն հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը ոչ սահմանադրական է անվանել։ Նա նշել է, որ իշխանությունները կարգելափակեն հանրավքե անցկացնեու ցանկացած փորձ։

Մենդես դե Վիգոն հիշեցրել է սահմանդրության հոդվածի մասին, որը կենտրոնական կառավարությանը Կատալոնիայի վարչակազմի գործողություններին միջամտելու իրավունք է տալիս։ Նշանակում է, որ կենտրոնական կառավարությունը կարող է Կատալոնիայի իշխանություններին ստիպել չեղարկել հանրաքվեն եւ օրենքներին ենթարկվել։

Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։