Պենտագոնը հաստատել է ամերիկյան օդանավերի ավիահարվածների հետեւանքով աֆղան զինծառայողների զոհվելու փաստը։
«Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ Քաբուլում ԱՄՆ հրամանատարության ներկայացուցչի հայտարարության համաձայն, երեկ գիշեր Աֆղանստանի հարավում «Թալիբան» խմբավորման դեմ համատեղ գործողության ընթացքում զոհվել եւ վիրավորվել են երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Զոհերի թվի մասին տեղեկություն չի տրամադրվել։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հիլմենդ նահանգում ավիահարվածների հետեւանքով առնվազն 8 աֆղան զինծառայող է զոհվել։
Միջադեպի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։





























