ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի Կուբայի հանդեպ քաղաքականության խստացման մասին: Ըստ Politico-ի՝ ակնկալվում է, որ Թրամփը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա հաջորդ ուրբաթ Մայամի կատարելիք այցի ընթացքում:

Հայտարարության հստակ ուղերձը հայտնի չէ: Աղբյուրների համաձայն՝ նա մտադիր է խստացնել որոշ սահմանափակումներ նրանց նկատմամբ, ովքեր այցելում են Կուբա կամ բիզնես են հիմնում այնտեղ:

Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն վերականգնեց առեւտրային եւ դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ: Նախագահ Բարաք Օբաման Հավանա այցելեց, ԱՄՆ-ն Կուբայում դեսպանատուն բացեց: