Մերձմոսկովյան Կրատովո ավանում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդել է, որ տղամարդն իր տան պատուհանից որսորդական հրացանից կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

Ինտերֆաքսը, վկայակոչելով իր աղբյուրին, հաղորդում է երեք զոհի մասին, ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին գրում է չորս զոհի մասին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր երեք վիրավորի մասին: Ոստիկանության տվյալներով՝ մի քանի մարդ տարբեր ծանրության վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել:

Ռոսգվարդիայի մարտիկները գրոհել են տունը: Հարեւան տների բնակիչները թաքնվել են նկուղներում: