Դաղստանում թանգարանից գողացել են արծաթե սրեր եւ դաշույններ: Ցուցադրանմուշները գողացել են Դախադաեւի շրջանում: Հանցագործությունը, ենթադրաբար, կատարվել է հունիսի 10-ի գիշերը:

ՆԳՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ Կուբաչինի գեղարվեստական իրերի կոմբինատի թանգարանի դռները ջարդված էին: Հանցագործները գողացել են պատմական արժեք ունեցող 6 սուր եւ 3 դաշույն: Պատճառվել է 3 մլն ռուբլու վնաս, փոխանցում է «Իզվեստիան»: