Հունիսի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երեւանյան տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: