Կրատովոյի հրաձիգ Իգոր Զենկովի անձնական իրերի մեջ քննիչները մահվանից առաջ գրած գրություն են գտել: Ըստ նրա գրառման՝ կիրականացվի ձեռագրի փորձաքննություն:
Իրավապահ մարմիններում աղբյուրի տեղեկացմամբ՝ գրության մեջ նա հորը բողոքել է հարեւանների հետ ստեղծված բարդ հարաբերություններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ Զենկովը բնակիչների հետ վիճել էր: Նա չէր կարողացել հարաբերությունները կարգավորել ոչ հեռու գտնվող ավտոսերվիսի սեփականատիրոջ հետ՝ իր տունը ստվերում էր նրա հողամասը: Ավտոսերվիսի սեփականատեր Կոնստանտին Լեբեդեւը առաջիններից մեկն էր, ում Կրատովոյի հրաձիգը սպանել էր
Մերձմոսկովյան Կրատովոյում հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Իգոր Զենկովը կրակ է բացել իր տան պատուհանից: Միջադեպի հետեւանքով 4 մարդ զոհվել է:





























