Մանչեսթերի ոստիկանության աշխատակիցները ազատ են արձակել Մանչեսթերում մայիսի 23-ի գիշերն իրականացված ահաբեկչության մասնակցության կասկածանքով ձերբակալվածներին: Բրիտանական Manchester Evening News պարբերականի տեղեկություններով՝ խոսքը 22 կասկածյալի մասին է:

Բոլոր կասկածյալները հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Նշվում է, որ սա պայմանավորված է քննության ստացած նոր տվյալներով: Ոստիկանների համոզմամբ՝ ազատվածները «հասարակությանը վտանգ չեն սպառնում»: Գործի քննությունը կշարունակվի: