Թուրքիայի Շրնաք ու Բինգյոլ նահանգներում քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով թուրք զինվորականներ են սպանվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Շրնաք նահանգի Ջուդի լեռան վրա թուրք զինվորականների իրականացրած գործողության ժամանակ բախում է տեղի ունեցել քուրդ զինյալների հետ, որի ընթացքում սպանվել է 1 եւ վրավորվել՝ 2 թուրք զինվորական։
Միեւնույն ժամանակ Բինգյոլի Գենչի շրջանում եւս թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ բախման հետեւանքով թուրք զինվորական է սպանվել։





























