Գեղարքունիքի մարզում բոլոր խնդիրները չէ, որ լուծվելու են մարզի բյուջեի հաշվին: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է բ Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, նախկին ՕԵԿ–ական պատգամավոր, Կարեն Բոթոյանը:
«Այսօր ամբողջ երկրում է այդպես, էնպես չի, որ բոլոր խնդիրները լուծվում են բյուջեով, այսօր ողջ հանրապետությունն է էդ վիճակում։ Կամաց–կամաց քայլերով առաջ ենք գնում։ Անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, բայց եղած պամաններն էլ բավարար են»,–ասել է մարզպետը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է իր ընտանիքին պատկանող բիզնեսից ներդրում անել մարզի զարգացման համար, մարզպետը դժվարացել է հստակ ասել. «Կապրենք՝ կտեսնենք»:
Կարեն Բոթոեյանը նշել է, թե մարզում բազմաթիվ խնդիրներ կան, իսկ մարզպետից ծանր ժառանգություն չի ստացել. «Մենք փորձում ենք համահունչ կերպով արձագանքել խնդիրներին։ Նախկին մարզպետը եւս կատարել է տիտանական աշխատանք, եւ մենք այսօր միասին փորձում ենք շարունակել նույն գիծը»։





























