Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պնդում է, որ չի դիմել ԱՄՆ օգնությանը երկրի հարավում գտնվող Մարավի քաղաքի պաշարումը վերացնելու համար, որը պաշարել են «Մաուետե» խմբավորման գրոհայինները, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը», փախանցում է Reuters-ը:
Դուտերտեն լրագրողներին ասել է, որ Ամերիկային երբեք չի դիմել, իսկ ԱՄՆ աջակցության մասին չի իմացել մինչեւ ժամանման պահը (ամերիկյան զինվորականների – խմբ.):
Ավելի վաղ Ֆիլիպիններում ԱՄՆ դոեսպանատունը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ստորաբաժանումները ֆիլիպինյան բանակին օգնում են ազատագրելու Մարավին: Ֆիլիպինների բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ը «տեխնիկական օգնություն» է ցուցաբերում, բայց ֆիզիկապես գործողությանը չի մասնակցում:





























