Կատարը դեռեւս կոնկրետ պահանջներ է սպասում իր արաբական հարեւաններից, որոնք Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են: Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Ալ-Թանին, փոխանցում է Bloomberg-ը:

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման հիմքեր դեռեւս չի տեսնում: Նրա խոսքով՝ Քուվեյթը, որը կողմերի միջեւ միջնորդի դերում է հանդես գալիս, շարունակում է Կատարի եւ ԱՄՆ-ի հետ շփումները: Դրանից զատ, Դոհան աշխատում է հումանիտար հարցերի կարգավորման շուրջ, որոնք առաջացել են «ապօրինի շրջափակման» հետեւանքով:

Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ 7 արաբական երկրներ,  Կատարի հետ հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է: